Ներդրումային ծրագիր է իրականացվում նաև Նուբարաշենում. խոստանում են 90 աշխատատեղ բացել
ՀՀ կառավարությունը որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշումը, որը վերաբերում էր Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելուն, շարադրել նոր խմբագրությամբ՝ հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը։
Ներդրումային ծրագրով ԲԲԸ-ն ձեռնամուխ է եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին գործող նախկին ֆաբրիկայի տարածքում վերականգնել ընտանի թռչնամսի արտադրությունը և վերամշակումը։ Ենթադրվում է, որ ընկերությունում կստեղծվի առնվազն 90 աշխատատեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել