HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 հրդեհ և մոտ 3 մլն դրամի նյութական վնաս

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է հրդեհի բռնկման 11 դեպք, ինչի հետևանքով մեկ քաղաքացի ստացել է 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ: Քաղաքացիներին պատճառվել է մոտ 2 միլիոն 925 հազար դրամի նյութական վնաս, ինչպես և այրվել է մեկ խանութ-կրպակ, 32.000 քառակուսի մետր ցորենի արտ, 2 խորդանոց, անասնագոմ, 100 հակ խոտ և 150 հակ ծղոտ: Հրդեհների բռնկման հիմնական պատճառներն են էլեկտրական հոսանքի կարճ միացումը, հսկողությունից դուրս մնացած կրակը, գազի և էլեկտրական հոսանքի հետ անզգույշ վարվելը և այլն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter