HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիոտուրիստներ տիեզերքում

Ռուսաստանը պատրաստվում է 2012 թ. «Бион-М» գիտական ապարատով տիեզերք ուղարկել մոտ 100 տարբեր կենդանիներ, հիմնականում մկներ եւ այլ կրծողներ: Կենդանիների հետ տիեզերք կուղարկվեն նաեւ տարբեր միկրոօրգանիզմներ, բույսեր եւ հյուսվածքներ: Բիոտուրիստներն այնտեղ կապրեն շուրջ 30 օր: Նման ճանապարհորդություն կազմակերպելու նպատակն է հատուկ տեսախցիկների օգնությամբ պարզել կենդանիների հարմարվողականությունը Երկիր մոլորակից դուրս տարածքներին: Ի տարբերություն նախորդ գիտափորձերի` այս անգամ գիտնականները կփորձեն ուսումնասիրություններ կատարել մոլեկուլային եւ գենետիկ մակարդակներում: Գիտնականները ցանկանում են պարզել, թե ինչ փոփոխություն է կատարվում բիոտուրիստների մարմնում` տիեզերք թռիչքի ժամանակ: Տիեզերքում կենդանիների համարվողականության փորձեր են կատարվել 1946 թ.-ից: Երկիր մոլորակի սահմաններից դուրս են հայտնվել շներ, կատուներ, կրիաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter