Հայ ոստիկանը դարձել է թեյքվանդոյի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը
ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի աշխատակից, ավագ լեյտենանտ Արա Սարգսյաը դարձել է թեյքվանդոյի աշխարհի չեմպիոն: 2010 թ. հունիսի 25-ից 27-ը ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ արևելյան մարտարվեստների աշխարհի առաջնություն, որին մասնակցում էր տարբեր երկրների շուրջ 6 հազար ներկայացուցիչ: Նրանց մեջ էին նաև Հայաստանի պատվիրակները:
Թեյքվանդոյի մարտարվեստի գլոբալ ոճի 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին մարզիչ Կարեն Աղաջանյանի սաներ Անդրանիկ Հարությունյանը և Արա Սարգսյանը: Անդրանիկ Հարությունյանը գրավեց պատվավոր 3-րդ տեղը, իսկ Արա Սարգսյանը հաղթանակ տարավ բոլոր մրցակիցների նկատմամբ և արժանացավ աշխարհի չեմպիոնի կոչման:
Արա Սարգսյանը ծնվել է Երևանում` մանկավարժի ընտանիքում, ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը, սակայն 2007 թ.-ից աշխատում է ոստիկանությունում: Արան 29 տարեկան է, ամուսնացած է, ունի 2 որդի:
Ոստիկան մարզիկը հաղթել է միջազգային մի շարք մրցաշարերում, եղել քիգբոքսինգի ու գլոբալ թեյքվանդոյի աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, Եվրասիայի չեմպիոն: Ունի 5-րդ դան սև գոտի: Իր մարտարվեստում աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել