HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է հանցավոր խումբ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր խումբ, որն ավազակային հարձակումներ է գործել քաղաքացիների նկատմամբ` զենքի գործադրմամբ ներխուժելով նրանց բնակարաններ և հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գույք: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել դատարան: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Կ.Կարապետյանը, ներգրավելով իր մորեղբոր որդուն` 17-ամյա Ա.Մ.-ին, ապա նաև վերջինիս ընկերոջը` Պ.Հակոբյանին, 2009 թ.-ին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, կազմակերպել, ղեկավարել ու պլանավորել  հանցագործությունների  կատարումը` տրամադրելով զենք` ավազակային հարձակումներ գործելու համար: Հանցավոր խումբն ընդհանուր առմամբ ավազակային հարձակում է գործել թվով 4 բնակարանի սեփականատերերի նկատմամբ: Նախաքննության տվյալներով հանցավոր խմբի գործողություններից տուժել են մասնավորապես Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 3 շենքի 44 բնակարանի, Երևան քաղաքի Դավիթաշեն Ձոր-1 թաղամասի 89 և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/26 տների բնակիչները՝ Արսեն Լալայանցը, Սուրեն Շահգալդյանը, Մանվել Բադալյանը, որոնց տներից ավազակային հարձակմամբ հափշտակվել է շուրջ 16 մլն դրամի գույք (կանխիկ գումար և ոսկեղեն): Հանցավոր խմբի անդամներից մեկը ձերբակալվել է 2010 թ. հունվարի 16-ին` Արմեն Երևան քաղաքի` Պետրոսյանին պատկանող, Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 101 տան վրա կատարված ավազակային հարձակումից հետո փախուստի դիմելիս: Մյուս երկուսին հաջողվել էր դիմել փախուստի, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի  քանի օր անց նրանք նույնպես հայտնաբերվել և կալանավորվել են: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Կ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մ.-ին և Պ. Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter