HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՄԿ ամփոփում է հակաճգնաժամային ծրագրի իրականացման միջանկյալ արդյունքները

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ամփոփեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված 14 մլն. դոլար կայունացման վարկի շրջանակներում հակաճգնաժամային ներդրումային ծրագրի իրականացման միջանկյալ արդյունքները: Հիշեցնենք, որ կապված անցյալ տարվա սուր ճգնաժամային երևույթների հետ, որի հետևանքով Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը նկատելիորեն տուժեց միջազգային շուկայում հումքի գների կտրուկ անկման հետևանքով, ՀՀ կառավարությունը 2009 թ հունիսին, լեռնահանքային արդյունաբերությունը խթանելու նպատակով որոշում կայացրեց ( Որոշում № 719-A ) հանքարդյունաբերական երեք ընկերությունների` «Զանգեզուր մայնինգ»-ին, «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ին և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ին բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ: «ԱՊՄԿ»-ին տրամադրվեց 14մլն. դոլար վարկ` մարման չորս տարի ժամկետով և LIBOR +8% դրյուքաչափով` ինքնարժեքի իջեցման և արտադրության մրցունակության բարձրացման նպատակով: Ինչպես հաղորդեցին Հայաստանում GeoProMining-ի մամուլի ծառայությունից, որին պատկանում է «Ագարակի պղնձա-մոլիբդենակին կոմբինատը», ծրագիրը նախատեսում է համակարգված մոտեցում, այդ թվում, կապիտալ ներդրումների իրականացում` ուղղված արտադրության արդիականացմանը, միջին օղակի աշխատակիցների որակավորման բարձրացում, ինչպես նաև ձեռնարկության կազմակերպչական կառուցվածքի փոփոխություններ: Ներդրումային ծրագիրը ներառում է հանքավայրի տեխնիկական վերազինումը և ֆաբրիկայի վերակառուցումը: Այսպիսով, 2009թ. աշնանը հանրապետություն բերվեցին ԲԵԼԱԶ մակնիշի 55 տոննա կարուղությամբ հինգ ինքնաթափեր, որոնք արդեն շահագործվում են: Ձեռք բերվեցին նաև ԲԵԼԱԶ մակնիշի անվավոր բեռնիչներ, երկու անվավոր տրակտորներ և մեկ տրակտոր` բուլդոզերային և փխրեցնող սարքավորումներով: Կոմբինատը ձեռք բերեց նաև Caterpiller 345 CL, որը ներկայումս փոխադրման ընթացքում է: Լեռնահանքային արդյունաբերության սարքավորումների ձեռք բերումը կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի մի մասն է կազմում, այն ուղղված է արդունահանման ծավալների բարձրացմանը և հանքավայրի արդյունավետ շահագործմանը: Ծրագրի շրջանակներում, ինչպես նշեցին մամուլի ծառայությությունից, 2009 թ նոյեմբերին ընկերությունը ձեռք բերեց եվրոպական արտադրության Metso Minerals նոր ֆլոտացիոն սարքավորում, որը համապատասխանում է անհրաժեշտ բոլոր տեխնիկական պահանջներին: Ֆլոտացիոն սարքավորումը կտեղադրվի կոմբինատի նոր կառուցված մասնաշենքում, որտեղ պլանավորվում է տեղադրել լրացուցիչ հզորություններ արտադրողականության աճը ապահովելու համար: 2009 թ օգոստոսին GeoProMining-ը միջազգային «Մեխանոբր» ընկերությանը հանձնարարեց մշակել կոմբինատի վերակառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը: Վերակառուցման նախագիծը պատրաստ կլինի 2010 թ դեկտեմբերին: Նախագծի հիմքում դրվում է նոր կոմբինատի կառուցման և գործող ձեռնարկության նորացման համալիր մոտեցումը, որը ներառում է արդյունավետ տեխնոլոգիաների մշակում, ժամանակակից նախագծա-կոնստրուկտորական լուծումների կիրառում և բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշներ ունեցող տեխնոլոգիական սարքավորումների ներդրում: Նախագծողը իր կողմից առաջարկել է նոր տեխնոլոգիաների կիրառում, որի իրականացումը թույլ կտա իջեցնել արտադրանքի ինքնարժեքը և ավելացնել խտանյութի ստացումը: Արդյունքում արտադրության ծավալները կաճեն, խտանյութի ստացումը կավելանա 2-3%-ով, և առնվազն 10%-ով կնվազեն արտադրության ծախսերը: Դրա հետ մեկտեղ, «Մեխանոբր» ինստիտուտը պայմանագիր է կնքել Հայաստանի լեռնա-մետալուրգիական ինստիտուտի հետ նախագծի իրականացման գործում համագործակցության վերաբերյալ: Բացի այդ, 2010 թ հունիսին կոմբինատը կսկսի երկրաբանա-հետախուզական աշխատանքների ծրագրի իրականացումը, որի արդյունքում հանքաքարի պաշարները հանքավայրում կավելանան մինչև 160 մլն.տոննա: 2010 թ առաջին կիսամյակում ընկերությունը գերակատարեց մակաբացման աշխատանքների ծավալները, վերջին 20 տարիների ընթացքում այն հասցնելով ռեկորդային ծավալների: Նախատեսվում է իրականացնել 2 200 000 խորանարդ մետր մակաբացման աշխատանքներ, ինչը նշանակալի չափով կբարձրացնի հանքի մշակման արդյունավետությունը: 2010 թ 6 ամիսների ընթացքում, «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2009 թ երկրորդ կիսամյակի մշակման ծավալների համեմատ պղնձի խտանյութի արտադրությունը ավելացրեց 12,29%, և մոլիբդենի խտանյութինը 2.4% ով:. Արտադրության ծավալները կազմեցին 15,159 տոննա պղնձի և 254 տոննա մոլիբդենի խտանյութ: Ներկայումս, ընկերությունը շարունակում է ներդրումային ծրագրերի հերթական փուլերի իրականացումը:  2009թ. դեկտեմբերից ընկերությունը սկսել է կատարել վարկի գումարի մարման վճարումները: Ընկերությունը պլանավորում է վարկի գումարներն ամբողջությամբ յուրացնել 2010 թ-ին: Վերակառուցման ծրագիրը նախատեսում է հավելյալ ներդրումներ: Հիշեցնենք, «GeoProMining»-ը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերը ձեռք է բերել 2007 թ. դեկտեմբերին: GeoProMining-ը մասնագիտացել է բազմամետաղային հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, սուրմա) և թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման և հարստացման աշխատանքներում: Ընկերության հանքավայրերը և վերամշակման գործարանները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Վիետնամում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter