HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կարգապահական վաշտեր` մեկուսարանների փոխարեն

Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ ՊՆ կարգապահական մեկուսարանները կարգապահական վաշտերով փոխարինելու մասին առաջարկ: Խորհրդարանի հավանության դեպքում զանցանք կատարած զինծառայողները իրենց պատիժը կկրեն ոչ թե մեկուսարանների խցերում, այլ կարգապահական վաշտերում, որտեղ, ինչպես նախատեսվում է, ծառայությունն ավելի մոտ կլինի սովորական զորամասային առօրյային` իհարկե, համապատասխան խստացումներով հանդերձ:   Այս մասին հայտնի դարձավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» կողմից ՊՆ կարգապահական հաստատություններում իրականացված ուսումնասիրության արդյունքների այսօրվա քննարկման ժամանակ: Ներկայումս կարգապահական մեկուսարաններում պահվում են մասնավորապես ձերբակալված, կալանավորված (երկու դեպքում էլ` առավելագույնը 72 ժամով), ինչպես նաեւ վերադաս հրամանատարության կողմից մինչեւ 10 օր ժամկետով կարգապահական տույժի ենթարկված զինծառայողները` շարքայինից մինչեւ սպա: Դատարանի վճռով կալանքի ձեւով պատժի կրման դատապարտվածները նույնպես պահվում են այստեղ: Մյուս դատապարտյալները, կախված հանցանքի տեսակից, տեղափոխվում են ՊՆ կարգապահական գումարտակ (3 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով) կամ քրեակատարողական հիմնարկ: Ընդ որում` նշված հաստատություններում ացկացրած ժամանակը չի ներառվում զինծառայության ժամկետի մեջ: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտարկմամբ` «մեկուսացման ձեւով կարգապահական տույժի նշանակման կարգը նախատեսված կարգապահական կանոնադրությամբ, չի համապատասխանում միջազգային չափանիշներին», ինչի պատճառով առաջարկվում է 3 օրից ավել մեկուսացումը կիրառել բացառապես դատարանի որոշմամբ: Այս առումով նշվում է, որ հրամանատարների կողմից գործնականում չի իրականացվում գործի քննություն, ինչը պարտադիր է: Սա հանգեցնում է սխալ որոշումների ու ոչ համապատասխան պատիժների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter