
Այսօր` ժամը 19:30, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի անդամները Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի մոտ անցկացնելու են ատորագրահավաք եւ մաքրության ակցիա` կանխելու Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի միջև գտնվող այգում նախատեսվող առեւտրի կենտրոնի շինարարությունը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի նպատակն է Երեւանը դարձնել քաղաք-այգի: «Օգնեք Մաշտոցի պողոտային հարող այգում նախատեսվող շինարարությունը կանխել: Միացեք մեզ՝ հավաքելու հարակից շենքերի ստորագրությունները: Կանխենք, քանի չեն սկսել»,- ասում են երիտասարդ ակտիվիստները: Երեւանի այգիների պաշտպանության համար միավորված երեւանցիները նշել են, որ չեն կանգնելու որեւէ խոչընդոտի առջև:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել