Վրաերթի է ենթարկվել 10-ամյա աղջիկը
Գավառ-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Հայրավանք գյուղի հատվածում, նախօրեին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Քարավաճառի բնակչուհի, 10-ամյա Մարիամ Տոնոյանին: Երեխան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գավառի քաղաքային հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:
«Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատում է կայուն ծանր. կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնում են փրկարար ծառայության մամլո գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել