
Երեւանը խեղդվում է
Այսօր առավոտվանից ողջ Երեւան քաղաքը գտնվում է մշուշի մեջ: Մարդիկ բողոքում են օդի անբավարարությունից: ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-ի աշխատակից Սեյրան Մինասյանը «ԷկոԼուր»-ին տեղեկացրել է, որ Երեւան է հասել Արաբական անապատների փոշին:
Երևանը միշտ համարվել է բնապահպանական առումով թեժ կետ, հատկապես քաղաքի օդային ավազանի վիճակի բնութագրիչների պատճառով, որը պայմանավորված է հիմնական և շարժական աղտոտման աղբյուրների արտանետումների և դրանց տարածման օդերևութաբանական առանձնահատկություններով: Նշենք, որ Երեւանում գործում է մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող 522 կազմակերպություն եւ ըստ «Աքիլլես» ՀԿ-ի տեղեկատվության՝ Երեւանում գրանցված է մոտ 250 հազար տրանսպորտային միավոր:
Հաշվի առնելով, որ Երեւանում ոչնչացված են կանաչ գոտիները, խորը էտի են ենթարկվում մնացած ծառերը եւ չեն ապահովում թթվածնով, խախտված են քաղաքաշինության նորմերը եւ քաղաքը զրկվել է բնական օդափոխությունից, Երեւանում մենք ականատես ենք դառնում օդի աղտոտվածության կումուլիատիվ էֆեկտի, որը շատ նման է թունամշուշի եւ ավտանգավոր է առողջության համար:
Այս իրավիճակից դուրս գալու համար Երեւանին պետք է վերադարձվի նրա էկոլոգիան:
Մեկնաբանել