Կեղծ ձեռնարկատիրության 10, հարկերից խուսափելու 26 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` այս տարվա հունիսի 21-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 10 եւ մաքսանենգության 11 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրվել է հարկերից խուսափելու 26 դեպք, բացահայտվել է 24-ը:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 16 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրվել է մաքսանենգության 10 դեպք, բացահայտվել է 8-ը, իսկ հարկերից խուսափելու 20 դեպքերը բացահայտվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել