Հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի մանրամասներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող հարկման ռեժիմի մանրամասներ։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, ընդգծելով հարցի կարևորությունը` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ` շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել