HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի ուղերձը` Անկախության հռչակագրի 20-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20¬րդ տարեդարձի կապակցությամբ: 1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի և ողջ հայու­թյան իղձերի իրականացման սկիզբը և մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը: Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարնե­րը կենսունակ էին, և հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետևողականորեն կյանքի կոչվել: Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատա­րիմ մնացինք մեր սկզբունք­ներին և դավանած արժեքներին: Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազա­տու­թյան և սեփական ճակատագրի համար պատաս­խանատվություն ստանձնելու մեր ճանապարհից: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և ստեղծագործ աշխատանք` հանուն մեր երկրի և հանուն ապագա սերունդ­ների, որոնք պետք է վայելեն Անկախության հռչակագրի սերմանած պտուղ­ները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter