HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Որպեսզի Ռուսաստանից չկառավարվող գործընթացի տպավորություն ստեղծվի Վերջին օրերին և հատկապես «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի բաց նամակից հետո լուրեր են շրջանառվում, թե կոալիցիան մտադիր է հետաձգել աշնանը «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունելը: Կոալիցիոն մեր աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ նման բան չկա: Ավելին` Ռուբեն Վարդանյանի նամակը համաձայնեցված է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որպեսզի հասարակական դիմադրությունը կոտրվի և օբյեկտիվ` Ռուսաստանից չկառավարվող գործընթացի տպավորություն ստեղծվի: Եթե այս նամակով կարողանան օրինագծին դեմ արտահայտվող Հանրային խորհրդի աջակցությունը ստանալ, ապա խնդիրը կարելի է լուծված համարել: Ձեր խոպանչիներին ինչո՞ւ պիտի ռուսերեն սովորեցնենք «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, մեկնաբանելով ՀՀ կառավարության նախաձեռնությունը օտարալեզու դպրոցները վերականգնելու վերաբերյալ, գրել էր. «Չեմ կարծում, թե ՌԴ-ն պայքարելու է առաջնության համար, թե հատկապես ով է ճնշում Հայաստանին, որ երկրում վերականգնվեն օտարալեզու դպրոցները: Կարծում եմ, որ այս առաջնությունում կարող են մրցել, օրինակ, Լոս Անջելեսի իշխանությունները: Ես չեմ տեսնում ՌԴ-ի համար, որը հայկական աշխատուժի գլխավոր ներմուծողն է, որևէ անհրաժեշտություն, որ այս աշխատուժին դեռ ռուսերեն էլ սովորեցնի: Ռուսերենը նրանց համար առանց այդ էլ իրենց մրցունակության օբյեկտիվ գործոնն է: Չեն ուզում` թող չսովորոեն, ուզում են` թող ինքնուրույն սովորեն»: Հանձնաժողովը մտահոգված է Սևանա լճի ամենամեծ վտակ Արգիճի գետի վրա հէկ-ի կառուցման աշխատանքների սկսումը և գետից ջուր վերցնելու հարցն անհանգստություն է առաջացրել տեղի բնակչության, ինչպես նաև բնապահպանական կազմակերպությունների շրջանում: «Հարցի վերաբերյալ նամակ ենք ուղարկել ինչպես հասարակական կազմակերպություններին, այնպես էլ բնապահպանության նախարարին` ասելով, որ Արգիճի գետից ջուր վերցնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ»,- ասել է ՀՀ նախագահին առընթեր Սևան լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը: Ինչ-որ բան խոսե՞լ են «Իր ելույթով Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց այն, ինչ տարիներ ի վեր թաքցնում էր: Չէ՞ որ, եթե ներսումդ լավ բան է նստած, և դա քոնն է, ինչքան էլ պահես, մի օր դա բացվելու է, և հակառակը: Կարող է նրան մի տեղից վախեցրել են, կարող է ասել են` դու էլ պետք չես` գնա, չգիտեմ, մի բան հաստատ ասած կլինեն, այ դրանում չեմ կասկածում: Չեմ ուզում գռեհիկ բաներ ասել, որ, ասենք, իշխանությունը նրան փող է տվել, բայց պարզ է, չէ՞, որ նրա կտրուկ փոփոխության պատճառն այն է, որ նրա հետ ինչ-որ բան խոսել են»,- մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի` ՀՀՇ համագումարում հնչեցրած ելույթը` մեր թղթակցին ասել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Կարապետյանը: Խոսելով ԼՂՀ հակամարտության մասին` պարոն Կարապետյանն ասել է, որ պատերազմն անխուսափելի է, իսկ հաղթողը հաստատ Հայաստանն է լինելու: Պաշտոն առնեմ Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վերջերս ՕԵԿ-ին անդամագրված Էդվարդ Մադաթյանը, ով ժամանակին մեղադրվում էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, հավակնում է գյուղնախարարի պաշտոնին: ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը մտադիր է 400 հազար դոլարով «վաճառել» գյուղնախարարի պաշտոնը: Մեր տեղեկություններով` Մադաթյանը խոստացել է այդ գումարը ներդնել ՕԵԿ-ի զարգացման գործում: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Մադաթյանը նախարարի պորտֆելի դիմաց խոստացել է 20 հազար հոգու անդամագրել ՕԵԿ-ին: ՕԵԿ-ի մամուլի քարտուղարը, սակայն, շարունակում է պնդել, որ իրենք մտադիր չեն փոխել ՕԵԿ-ական գործող գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին: Նշենք, որ օրերս պաշտոն է ստացել նաև Էդվարդ Մադաթյանի եղբայրը` Գրիգոր Մադաթյանը: Նա նշանակվել է կոալիցիոն քվոտայով ՕԵԿ-ին պատկանող` Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ: Դա մեզ հետ զրույցում հատատեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ճիշտ քֆուր դնելն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ժողովրդին խնդրել է հավատալ ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ ԱՎԾ ներկայացրած տվյալներին: «ՉԻ» - Նման հորդորով ժողովրդին դիմելը, մեղմ ասած, մի քիչ տարօրինակ է: Ընդ որում, ոչ թե այն պատճառով, որ նման բաներ սովորաբար ասում են «մաֆիա» կամ «հավատում ես-չես հավատում» խաղի ժամանակ, այլ որովհետև այդ դեպքում հավատալ-չհավատալու խնդիր ընդհանրապես չկա. մարդիկ «տնտեսական աճի» արդյունքները զգում են կամ չեն զգում: Եվ այուամենայնիվ, պրն Մելիքյանին խորհուրդ կտայինք հանդես գալ ավելի գործնական առաջարկով և «ուղարձով» դիմել ոչ թե ժողովրդին, այլ ԱՎԾ-ին: Թող ամենամյա տվյալները ներկայացնելիս վերջում անպայման մի տող ավելացնեն` «մամայի-պապայի արև» կամ «գյաջ ըլնեմ, թե սուտ եմ ասում»: Այդ դեպքում գուցե տնտեսական աճն ավելի արժանահավատ դառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter