HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարության որոշումը` օդից կախված

2009 թ. Կառավարությունը հայտարարեց, որ Հնդկաստանից Հայաստան ներկրված մսի մեջ «հաճախ լինում է սատկած գոմեշի սառեցրած միս»: Պարզվել էր, որ Հնդկաստանում գործում է հավաստագրված և համապատասխան չափորոշիչները բավարարող 17 ընկերություն, որոնք մսի շուկայի 85 տոկոսն են ապահովում: Մինչդեռ Հայաստան ներմուծված մսի 21 տոկոսն է միայն ձեռք բերվել այդ ընկերություններից: Կառավարական խորհրդակցության ժամանակ որոշվել էր, որ հնդկական միսը ՀՀ պետք է ներկրվի միայն այն 4 ձեռնարկություններից, որտեղ ստուգումներով թերություններ չէին գտնվել: Որոշվել էր նաև, որ հայաստանյան ներկայացուցիչը պետք է այնտեղ լինի և տեղում ամեն ինչ ստուգի: Սակայն այս որոշումն առ այսօր մնում է անկատար: «Կառավարությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք կատարել է, համապատասխան որոշում է ընդունել, ներկայացուցչի կարգավիճակն է որոշվել, ու երևի մոտ օրերս այդ ներկայացուցիչը կաշխատի»,- «Հետքի» հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը` ավելացնելով, որ նա կենթարկվի ոչ թե իրենց, այլ Կառավարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter