HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը գումար է հատկացրել, բաժնետոմսեր մասնավորեցրել…

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ: Կառավարության որոշմամբ ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2010թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Արմ-Աերո» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 4,214,323 դրամ։ Գործադրի որոշմամբ Ղրղզստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով այդ երկրի կառավարությանը տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 40,000.0 հազար դրամ: Այսօր գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որոնցով ուժը կորցրած է ճանաչել «ՀՀ ոստիկանության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրության այն դրույթը, համաձայն որի` ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտը մուտքագրվում է պետբյուջե։ Որոշմամբ ոստիկանության ակադեմիային հնարավորություն կընձեռվի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեության լրացուցիչ տեսակներով, կհիմնադրվի գիտխորհուրդ, կհստակեցվեն դիմորդների կողմից ներկայացվող փաստաթղթերի և մրցույթից դուրս ընդունվողների ցանկերը և այլն։ Կառավարությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին թույլատրել է որոշված շուկայական արժեքով ձեռք բերել «Մանուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տեղաբաշխած բոլոր հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերը, ՓԲԸ-ն և ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել, ինչի շնորհիվ համալսարանը հնարավորություն կստանա ընդլայնել իր կլինիկական հիվանդանոցային համալիրը և բարելավել ուսանողների ուսուցումն ու պրակտիկան։ Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման տնօրինության «Երևանի բեռնման և բեռնաթափման ուղեմաս» ՓԲԸ բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ապավեն» ՍՊԸ-ին, որը պարտավորվել է 480.935 հազար դրամ վաճառքի գնի 30 տոկոսը վճարել մեկ տարվա, իսկ մնացածը` համամասնորեն 3 տարվա ընթացքում։ Կառուցապատման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունից ելնելով` կառավարությունը Երևան քաղաքի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների տարածքներում փոփոխել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակությունը։ Գործադիրը 3 որոշմամբ հաստատել կամ փոփոխել է Լոռու մարզի «Ղարախաչ» տարածքի, Ղուրսալիի և Շիրակամուտի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, փոխադրել այլ կատեգորիա` համապատասխանաբար հողմաէլեկտրակայանի, ավտոտեխսպասարկման կայանների և ավտոկայանատեղիների կառուցման համար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter