HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ենգիբարյանը պետք է նստի Ավագյանի կողքը»

«Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենը դիմել է վարչական դատարան` աշխատանքում վերականգնվելու համար, մինչդեռ նրա նկատմամբ վաղուց պետք է քրեական գործ հարուցվեր, եւ նա հիմա պետք է Լեւոն Ավագյանի կողքին նստած լիներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Նա հիշեցրեց դպրոցի նախկին սաների պատմածները տնօրեն Մերուժան Ենգիբարյանի բռնությունների եւ ծեծերի մասին: «Երեխաները նրան պատմել էին Ավագյանի կատարած ոտնձգությունների մասին, խնդրել են, որ օգնի, իսկ նա ոչինչ արել: Իսկ լռությունը նշանակում է, որ նա հանցակից է»,- ասաց Մարիամը: Թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան Գայանե Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը չի ուզում, որ Մերուժան Ենգիբարյանը վերականգնվի աշխատանքում. «Էն, ինչ մեր հետ է արել, հաստատ նոր սերունդի հետ էլ կանի: Ես որ ասում եմ ցեղասպանություն` իմ մանկությունն եմ հիշում, թե Մերուժանը Ենգիբարյանը մեզ ոնց էր ծեծում-ջարդում»: Իսկ մեկ այլ նախկին սան` Մարթա Ժակեիչը, քրեական գործի շրջանակներում տվել էր հետեւյալ վկայությունը. «Ինչ վերաբերվում է տնօրեն Ենգիբարյանին, առաջին դասարանից մինչեւ ավարտելը, նա առանց պատճառի, որտեղ որ պատահեր՝ ինչպես ննջասենյակում, այնպես էլ դասի ժամանակ, ծեծում էր ինձ: Եթե Ենգիբարյանը երեխա չէր ծեծում, ձեռքերը դողում էին…Հրեշ-Ենգիբարյանը մեզ՝ մի քանի հոգու, կանգնացնում էր պատի տակ եւ ինչքան ուժ ուներ, հարվածում էր մեր փորին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter