Մոսկվայի «Արցախ» փողային կվինտետը` Հայաստանում
Հուլիսի 23-ին` ժամը 14:00-ին, ՀՀ մշակույթի նախարարության Ռուսական արվեստի թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա Մոսկվայի «Արցախ» փողային կվինտետը (գեղարվեստական ղեկավար` Յուրի Գալստյան): Համույթում ընդգրկված են երիտասարդ տաղանդաշատ մենակատարներ Մոսկվայի տարբեր նվագախմբերից:
Համույթի երգացանկում առանձնահատուկ տեղ են գրավում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Վերոնշյալ համերգում կհնչեն Բիզե, Բոյամյան, Բոյաջյան, Բաբաջանյան, Կ. Պետրոսյան, Պրոկոֆև, Չայկովսկի, Սադոյան, Վարդազարյան:
«Արցախ» փողային կվինտետը հանդես կգա նաև Գյումրիում (հուլիսի 22-ին), Գառնիի տաճարի տարածքում (հուլիսի 28-ին) և Դիլիջանում (հուլիսի 30-ին):
ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ համերգների մուտքն անվճար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել