HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի խախտման 90 դեպք` 7 օրում

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 90 դեպք, որի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 900 փամփուշտ: Գնդակոծության առավել հաճախակի դեպքեր են արձանագրվել   “ПК”  տիպի գնդացիրներից: Միայն օգոտոսի 16-ի գիշերը և օրվա ընթացքում Մարտունու պաշտպանական ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի վրա ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից արձակվել է շուրջ 100 գնդացրային կրակոց: Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Այս մասին տեղեկացնում է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter