Հայաստանը առաջինն է նաեւ պատանեկան «Նոր ալիքում»
Հայաստանը ներկայացնող «Ռազմիկը եւ ընկերները» խումբը ուկրաինական Արտեկում անցկացված պատանեկան «Նոր ալիք» երաժշտական մրցույթում ուկրաինացի Վիկտորիա Պետրիկի հետ կիսել է առաջին տեղը: Նրանք ընդգրկված են եղել 13-15 տարեկանների խմբում: Մրցույթին մասնակցել են 9 երկրի 15 ներկայացուցիչ: 8-12 տարեկանների մեջ առաջինն է ճանաչվել Վիկտորիայի քույրը` Անաստասիան: Այս խմբում երրորդ տեղն է գրավել հայաստանցի Վլադիմիր Արզումանյանը:
Նախկին ԽՍՀՄ-ի ամենամեծ «Արտեկ» պատանեկան ճամբարի 85-ամյակին նվիրված մրցույթը, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, 2008-ին եւ 2009-ին Մոսկվայում անցկացված նույնանույն մրցույթի իրավահաջորդն է:
Հաղթողները «Հախչապակյա ալիք» մրցանակից բացի ստացել են նաեւ մինի-ստուդիաներ` վոկալով զբաղվելու համար, ինչպես նաեւ մեծահասակների «Նոր ալիք» մրցույթին մասնակցելու իրավունք:
Հիշեցնենք, որ այս տարի լատվիական Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Շահգելդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել