HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Հարկայինն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի Մոտ 10 օր է` Պետեկամուտների կոմիտեի տեսուչները մտել են Արտաշատում Հովիկ Աբրահամյանի, նրա եղբորը եւ մերձավոր շրջապատին պատկանող կազմակերպություններ եւ տոտալ ստուգումներ են իրականացնում: Ըստ որոշ լուրերի` նման հրահանգ է իջեցվել անմիջականորեն նախագահականից: Այստեղ որոշել են ԱԺ նախագահին իր տեղը ցույց տալ: Թերթի աղբյուրները նշում են նաեւ, որ հարկայինը հստակ հրահանգ է ստացել բոլոր խոշոր օլիգարխներին, չնչին բացառություններով, բերել հարկային դաշտ: Դա վերաբերում է նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններին: Բանակից ազատված ՀՀ կառավարությունը երեկ որոշել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդուն` Մհեր Արեյանին, մինչեւ 2014-ի աշնանային զորակոչը ժամկետային զինվորական ծառայությունից տալ տարկետում` Տորոնտոյի համալսարան ընդունվելու հիմքով: Մհեր Արեյանն այս տարի է ընդունվել Տորոնտոյի համալսարան` արվեստների եւ գիտությունների ֆակուլտետ: Ըստ կառավարության որոշմանը կից տեղեկանք-հիմնավորման` նրա հայրն է դիմել Կրթության եւ գիտության նախարարություն` իր որդուն զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով: Ֆորմալ ամեն ինչ օրինական է:Բայց մյուս կողմից տեղի ունեցածը ցույց է տալիս, թե որքան կեղծավոր են ՀՀ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե պետք է վերացնել ժամկետային զինվորական ծառայությունից ուսման համար տարկետում տալու համակարգը, որպեսզի այն երիտասարդների համար չծառայի որպես բանակից խուսափելու առիթ: Վարձով է տրվում պատմական հայրենիք «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարել է, թե Հայաստանը պիտի ձգտի ստանալ Արեւմտյան Հայաստանի տարածքները եւ դրանք վարձակալությամբ տրամադրել քրդերին: «ՉԻ» - Փայլուն ծրագիր է: Մենք, փաստորեն, այդ տարածքները թուրքերից վերցնում ենք ու վարձով տալիս այն նույն քրդերին, ովքեր հիմա այդ տարածքների վրա «ձրի. ապրում են: Վերջ, խնդիրը լուծված է: Մնում է միայն թերթում հայտարարություն տալ. «շտապ վարձով է տրվում պատմական հայրենիք` բոլոր կոմունալ հարմարություններով: Հարմար է անկախ պետություն ստեղծելու կամ այլ գործունեության համար: Գինը` պայմանագրային»: Թուրքերը, իհարկե, այդ տարածքները սիրով կտան մեզ (չեք կասկածում, չէ՞), բայց ի՞նչ կլինի, եթե քրդերը հրաժարվեն վճարել վարձը: Մի անհանգստացեք, դրա լուծումն էլ կա: ԴԱՀԿ աշխատակիցներին կուղարկենք` վարձակալներին կվռնդեն: Եղած-չեղած` 15 միլիոն մարդ է: Կարեւորն ինքնորոշումն է ՄԱԿ-ի` Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի երեկ հրապարակած վճռով 2008թ. Սերբիայից կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը: «Այդ որոշումն աննախադեպ էր այն մասով, որ միջազգային դտարանն առաջին անգամ անդրադարձել է 2 սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության, եւ կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից»,- կոսոյի անկախության օրինական ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճռին նման գնահատական է տվել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով` ազգերի ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք` ուղղված նաեւ այդ նպատակի իրականացմանը: 20 հազար մեղու` ձեռքին Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի 16-ամյա դպրոցական Սմբատ Պետրոսյանի ձեռքին հավաքվել է 4 կգ ընդհանուր քաշով շուրջ 20 հազար մեղու ձեռքին շաքարավազ քսելով` Սմբատը կարողանում է իրեն ենթարկել մեղվափեթակից հեռացող մեղվին եւ նրա հետեւից գնացողներին: Այս կերպ նա հիմնում է նոր մեղվաընտանիք: Տղայի հայրը` մանկավրժ Եղիշե Պետրոսյանը, ասում է, որ երեխան փոքր հասակից է հրապուրվել մեղուներով եւ արդեն 5 տարի է` լրջորեն զբաղվում է մեղվաբուծությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter