HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյանը հանդիպել է օտարերկրյա դիվանագետների հետ

Սեպտեմբերի 22-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավարի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության, Լիտվայի, Էստոնիայի դեսպանների, ինչպես նաև Բուլղարիայի, Հունաստանի և Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների հետ:

Հանդիպման ընթացքում, դիվանագետների խնդրանքով, Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու` Կոնգրեսի պահանջները, երկխոսության առկախման պատճառները, ընտրական գործընթացների նախապատրաստումը և ներկա փուլում Կոնգրեսի անելիքները: Զուրաբյանը շեշտել է, որ անցումը դեպի ժողովրդավարություն և Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն եթե իշխանությունները ստիպված լինեն ընդառաջ գնալ հասարակության պահանջներին հզոր հանրահավաքային ալիքի ճնշման տակ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Մեկ օր առաջ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը` «ԵվրաՆեսթի» խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Քրիստիան Վիգենինին, արտաքին գործերի հանձնաժողովի անդամներ Իոաննիս Կասուլիդեսին և Անդրեյ Կովաչևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը և ներքին քաղաքական զարգացումների և ընտրական գործընթացների նկատմամբ միջազգային լուրջ ուշադրության անհրաժեշտությունը: Լևոն Զուրաբյանը բարձրացրել է ընտրություններին 2000 միջազգային դիտորդներ ուղարկելու` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter