
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաեւ նախագահական ընտրություններին եւ դրա համար առաջադրվող թեկնածուներին: Նա նշել է, թե դեռ վաղ է թեկնածուների անուններ տալը` միաժամանակ շեշտելով, որ Հայաստանում կան նաեւ նախագահի բազմաթիվ կին թեկնածուներ` դարձյալ խուսափելով հրապարակել կոնկրետ անուններ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ապագա նախագահական ընտրություններին (կարեւոր չէ` արտահերթ, թե ոչ) ընդդիմադիր ուժերին կհաջողվի հանդես գալ միասնական ծրագրով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել