Մեկնարկել է «Կատարողական արվեստի օրեր»-ը
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի շրջանակներում մեկնարկել է «Կատարողական արվեստի օրեր»-ը: Հանրապետության հրապարակի տարբեր մատույցներից նախօրեին շքերթով հրապարակ են մուտք գործել Էստոնիայից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից, Կանադայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ֆրանսիայից, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանիից ժամանած շուրջ 1200 մասնակիցներ:
Ինչպես հայտնում են փառատոնի լրատվական կենտրոնից, սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, փառատոնը բնորոշելով որպես համայն հայության տոն, վստահություն է հայտնել, որ մասնակիցներն իրենց ուժ ու եռանդը կներդնեն, որպեսզի փառատոնի ընթացքում ներկայացնեն «աշխարհասփյուռ հայության մշակութային ձեռքբերումները»` հույս հայտնելով, որ այն կդառնա մի անմոռաց երևույթ հայկական մշակութային կյանքում. «Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի մարզերում և Երեւանում փառատոնի օրերին կթևածի երգը, պարը, կանցկացվեն քննարկումներ եւ ուսուցողական բնույթի դասախոսություններ ու հանդիպումներ, - ասաց փոխնախարարը£
«Այսօր մենք ուզում ենք աշխարհին ապացուցել, որ հայ ժողովուրդը միասնական է իր ոգով, իր գործերով ու մշակույթով, այսօր մենք հայտարարում ենք, որ մեր սփյուռքահայ համայնքներն առավել կազմակերպվում, առավել համախմբվում են Հայրենիքի, համայն հայության եւ նրա մայրաքաղաքի շուրջ»,- ասել է Ս.Պետրոսյանը£ Նա ընդգծել է, որ այսօր հայապահպանությունը Սփյուռքի հայկական համայնքների առաջնահերթ խնդիրն է, իսկ փառատոնը հայապահպանություն է երգի միջոցով, հայապահպանությունª պարի միջոցով, հայապահպանությունª թատրոնի եւ երաժշտության միջոցով£
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամբողջ տարին դառնա փառատոնային, այդ են վկայում մեր կազմակերպած եւ կազմակերպվելիք միջոցառումներն ու համաժողովները£ Աշխարհի տարբեր ծայրերում մեր ժողովուրդը այսօր ստեղծագործում և արարում է, զարգացնում իր դպրոցները, իր մշակութային արժեքները£ Մշակույթ ստեղծելը մեծագույն սխրանք է, իսկ մշակույթ պահպանելը, տարածելը, սերունդներին փոխանցելըª մեծագործություն£ Հավատում եմ, որ Հայ մշակույթի այս հավաքական տոնը մեծագործություն է, եւ այն առավել կզորացնի Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը»,- եզրափակել է իր ողջույնի խոսքը սփյուռքի փոխնախարարը£
«Կատարողական արվեստի օրեր»-ի միջոցառումների ծրագրում նախատեսվում է իրականացնել մշակութային միջոցառումներ, շրջայցեր Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային օջախներ, հանդիպումներ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պետական պաշտոնյաների եւ հոգեւոր առաջնորդների հետ, վարպետության դասընթացներ պարուսույցների համար եւ շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան Հայաստանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել