HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Թուրք ինքնությունը վտանգված է»

Քանի որ մեր հարեւան պետությունները` մեծաթիվ բնակչություն ունեցող Թուրքիան եւ Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ, մենք պետք է նոր սերնդին խորապես հայկական ոգով դաստիարակենք, որպեսզի նրանք կարողանան դիմակայել արտաքին մարտահրավերներին. կարծում է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

Նա քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ «Արմատ» ակումբում խոսեց Թուրքիայում հակահայկական քարոզչության մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հակահայկական ֆիլմ է կարահանել, որը ցուցադրվում է դպրոցներում: «Հրանտ Դինքի» անվան հիմնադրամը վերջերս դիմել էր դատարան, որպեսզի դադարեցնի ֆիլմի ցուցադրությունը: Դատարանը մերժել էր հայցը` պատճառաբանելով, որ ֆիլմի ցուցադրությունը դպրոցի ուսումնական պարտադիր ծրագրի մեջ չի մտնում: Աշակերտների ծնողները բողոքել էին ֆիլմի ցուցադրության կապակցությամբ:

«Սակայն նրանք բողոքում էին ոչ թե նրա համար, որ հակահայկական է այդ ֆիլմը, այլ որ դա պարզապես բացասական է ազդում իրենց երեխաների հոգեբանության վրա»,- ասում է Լեւոն Շիրինյանը:

Նրա կարծիքով, հակահայկական ֆիլմեր ցուցադրելով, Թուրքիան ցանկանում է նոր սերնդի մեջ վառ պահել ազգայինը: «Նրանք վախենում են, որ դեպի Եվրամիություն ձգտող թուրքերը կարող են իրենց եվրոպացի համարել, թուրք ինքնությունը վտանգված է, դրա համար էլ նման ֆիլմերով քարոզում են գիշատիչի, ավարառուի կերպարը»,- կարծում է քաղաքագետը:

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն էլ նշեց, որ հայ եւ թուրք ազգերի հիմնական տարբերությունն այն է, որ թուրքերն իրենց զավակների մեջ ատելություն են սերմանում քրիստոնյա ազգերի նկատմամբ, իսկ հայերը երեխաներին դաստիարակում են մարդասիրական արժեքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter