
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ արտաքին եւ ներքին խնդիրների արմատական լուծման համար անհրաժեշտ է իշխանափոխություն. «Դժվար է ակնկալել արդար ընտրություններ, բայց մեր կարծիքով` Ղարաբաղի հարցում «ստատուս քվո»-ի թեկուզ փոքր փոփոխությունը բավական է, որ իշխանափոխության հարցը դառնա օրակարգային խնդիր»:
Ռուբեն Հակոբյանի կարծիքով` արտահերթ ընտրությունների տրամադրություն առավելապես զգացվում է իշխանությունում:
Իսկ Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցելու հարցում մի խնդիր է առաջ գալիս. «ՀԱԿ-ը, որի հետ պատրաստ ենք համագործակցել, ասում է` եկեք թեման սկսենք 1998-ից: Ես ներկա եմ եղել, թե 1995թ. ինչպես ծնվեց ընտրությունները կեղծելու հրեշը: Ես 96 թվականին եմ տեսել այն դիպուկահարի ծնունդը, որն առնականացավ, ավելի մեծ հրեշ դարձավ եւ 2008թ. մարտի 1-ին գնդակահարեց մարդկանց»,- հայտարարեց Հակոբյանը:
Կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախընտրական փուլում իշխանության հետ համագործակցությունը բացառվում է, սակայն ազգային կարեւորագույն խնդիրներ լուծելու համար իրենք կհամագործակցեն ցանկացած հայի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել