HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1134 աշակերտ կծանոթանա պատմամշակութային հուշարձաններին` շրջելով բացօթյա ավտոբուսներով

Երևանում զբոսշրջությունն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կազմած «Սիթի-տուր» նախագիծը, ինչպես և խոստացել էր Երևանի քաղաքապետարանը, ծրագրի մեկնարկի առաջին օրերին անվճար շրջագայություններ է կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 7-9-րդ դասարանի աշակերտների համար:

Ծրագրում ընդգրկված են նաև «Փյունիկ» հ/կ-ի հաշմանդամ երեխաները: Եռօրյա տուրի առաջին փուլին մասնակցելու է 1134 աշակերտ, ովքեր տուրի ընթացքում բացօթյա ավտոբուսներով շրջելու են մայրաքաղաքի փողոցներում և ծանոթանալու են պատմամշակութային հուշարձաններին:

«Աշակերտների համար «Սիթի-տուր» – ը ճանաչողական կարևոր նշանակություն կունենա: Այսպիսի էքսկուրսիան դպրոցականների համար նորություն է, հետևաբար առավել հետաքրքիր»,- համոզված է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Սեպտեմբերի 22-ին Երևանի 9 դպրոցների 380 աշակերտներ երկհարկանի ավտոբուսներով մեկ ժամ շրջել են Երևանում: «Սիթի-Տուրը» մեկնարկում է Մատենադարանի մոտից և ավարտվում նույն վայրում: 

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հաջորդ «Սիթի-տուրը» դպրոցականների համար կանցկացվի սեպտեմբերի 23-ին և 26-ին, յուրաքանչյուր օր երեքական մեկնում երկուական ավտոբուսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter