
2010 թ. առաջին եռամսյակի ընթացքում առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության ստուգումների ընթացքում հայտնաբերել է աղմուկի մակարդակի սահմանված նորմերի գերազանցման14 դեպք:
Նույն ժամանակահատվածում տեսչությունում ստացվել է աղմուկի մակարդակի գերազանցմանը վերաբերող 12 դիմում-բողոք: Քաղաքացիների ահազանգերը հիմնականում կապված են տնտեսվարող սուբյեկտների առաջացրած աղմուկի հետ, օրինակ` շենքի տակ կամ հարեւանությամբ գտնվող ժամանցի կենտրոն, սննդի օբյեկտ եւ այլն:
Նշենք, որ աղմուկի հարցը կարգավորվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածով, մի շարք իրավական փաստաթղթերով, կարգադրություններով եւ այլն: Այս փաստաթղթերը սահմանում են աղմուկի թույլատրելի չափն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական վայրերում, կանաչապատման տարածքներում եւ այլուր:
Այս տարի առողջապահության նախարարությունն արդեն մեկ հայց է ներկայացրել դատարան, քանի որ աղմուկ առաջացնողը վճարել էր տուգանքը, բայց աղմուկը չէր վերացրել:
ԱՆ-ն առաջիկայում եւս երկու հայցադիմում կներկայացնի դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել