Վարչապետն անդրադարձել է գրքի պահանջարկի բարձրացման խնդրին
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Քննարկվել են հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային և մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է արվել նաև գրքի պահանջարկի բարձրացման խնդրին։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին ՀՀ կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, ամփոփելով մտքերի փոխանակման ընթացքում հնչած կարծիքները` վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է գրավոր ներկայացնել հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել