HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գերակա շահ. դատարանը մերժեց ընտանիքի հայցադիմումը

Վարչական դատարանը մերժել է Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքի հայցադիմումը, որով վերջիններս պահանջում էին Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցնել ճանաչելու իրենց սեփականության իրավունքը տան նկատմամբ: «Հետքը» գրել էր, որ 2007 թ. ՀՀ կառավարության որոշմամբ` Բուզանդ 83 տան տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին: Սակայն ընտանիքը մինչ օրս չի հանձնել տունը ձեռներեցին. Աբրահամյանները փորձում են դատարանի միջոցով վերականգնել իրենց իրավունքները տան նկատմամբ: Աբրահամյաններից տեղեկացանք, որ պատրաստվում են Վճռաբեկ դատարանում բողոքարկել վարչական դատարանի կայացրած որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter