Որսաշրջանը դեռ չի սկսվել, բայց ավարն արդեն կա
Որսաշրջանը դեռ չի սկսվել, բայց ավարն արդեն կա: Ինչպես տեղեկացնում է «Էկոլուրը», խիզախ որսորդներն արդեն ցուցադրում են սպանված թռչուններին: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստների կողմից սույն թվականի օգոստոսի 22-ին արված նկարներում երեւում են ոչ միայն որսորդները` արնաթաթախ թռչունները ձեռքերին, այլեւ նրանց մեքենայի համարը` 036 SU 64, որով նրանք ճամփորդում են Արայի լեռան տարածքով:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով լորի եւ կաքավի որսաշրջանը բացվում է միայն օգոստոսի 28-ին` այսինքն ֆոտոռեպորտաժից 6 օր հետո: Չսահմանված ժամկետներում եւ չսահմանված վայրերում որսի արգելքը կարգավորվում է «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել