HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Մաշտոցի պողոտայում. մեքենաներից մեկը` ԱԺ-ի համարանիշով

Մաշտոցի պողոտայում` «Նաիրի» կինոթատրոնի հարևանությամբ, գիշերը, ժամը 01:50-ի սահմաններում իրար են բախվել երեք ավտոմեքենա: Տուժողներ չկան: Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ըստ վթարի վայրի ականատեսների, «Range Rover»-ի վրայից հանվել են համարանիշները: Վթարի վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ համարանիշները ԱԺ-ական են եղել` 085 օօ 11: Ականատեսների վկայությամբ, մեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանին (Բելաջոյի Գրիշ): «Volkswagen»- ի համարանիշը 16 ԼԼ 051 է: Երրորդ ավտոմեքենան (լուսանկարում) դեպքի վայրից արագ հեռացել է: Վթարի վայրում է եղել ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկը): Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter