Վրացի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների
Ինչպես հաղորդում է «Գռուզիա-օնլայնը», վրացի սահմանապահները հայ-վրացական սահմանին ձերբակալել են երկու հայի, որոնցից մեկը Վրաստանի, մյուսը` Հայաստանի քաղաքացի է: Վրացական ոստիկանության սահմանապահ զորքերից հաղորդում են, որ Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է, քանի որ անձը հաստատող որևէ փաստաթուղթ չի ունեցել: Իսկ Վրաստանի քաղաքացին ազգությամբ հայ Երջանիկ Պողոսյանն է: Ձերբակալվածները մուտք են գործել սահմանային գոտի առանց թույլտվության և ջրային կենդանիներ են որսացել:
Նույն աղբյուրի վկայությամբ, դեպքը տեղի է ունեցել Կարծախի մոտակայքում: Նշենք, որ Կարծախը Ախալքալաքի շրջանի վրաց-թուրքական սահմանի գյուղ է: Դեպքի վայրի ու ձերբակալվածների մասին տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀ արտգործնախարարությունից: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հետքին» տեղեկացրեց, որ դեպքի մանրամասները` վայրն ու քաղաքացու ինքնությունը, դեռ ճշտվում են Վրաստանում Հայաստանի դեսպանատան միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել