HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

WiFi ծառայություն` Շուշիի տեսարժան վայրերում

Սեպտեմբերի 20-ից Շուշի քաղաքի տեսարժան վայերում գործում է WiFi ծառայություն: Ծրագիրն իրականացրել է Արցախի կրթական հիմնադրամը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի միջոցով: Ինչպես տեղեկացանք ՏՏ զարգացման կենտրոնի վեբ-ծրագրավորող Կարեն Մկրտչյանից, WiFi ծառայության «պրովայդերը» «Արմինկոն» է, որը ապահովում է մոտ 2 մեգաբիթ  արագություն:

«Ճիշտ է, ողջ Շուշիի մեծ մասն է ապահովված WiFi-ով, բայց մարդիկ անկարող են օգտվել այդ ծառայությունից միայն փողոցներում: Դա հիմնականում նախատեսված է զբոսաշրջիկների համար, որ կարողանան իրենց տպավարությունների մասին առանց դժվարության տեղում տեղադրել համացանցում: Պլաններում կա նման ծառայություն ապահովել  նաև Արցախի մնացած տեսարժան վայրերում»,-ասում է Կ.Մկրտչյանը:

Անդրադառնալով Արցախի կրթական հիմնադրամի մոտակա ծրագրերին` հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանն ասաց, որ Արցախի ներդրումային հիմադրամից մոտ 16 հազար դոլար վարկ են տացել շարժուն համակարգչային կենտրոն ստեղծելու համար, որը ենթադրում է մեկ ամենագնաց ավտամեքենայի և 10 դյուրակիր համակարգչի ձեռքբերում: Վարկը տրամադրվել է 5 տարի մարման ժամկետով, 8 տոկոս տարեկան դրույքաչափով:

«Կա ԼՂՀ կառավարության որոշում, ըստ որի` 2012թ. մեկնարկելու է «Skype-ը զորամասերում» ծրագիրը Արցախի բոլոր զորամասերում: Որպես կենտրոնի աշխատող նախատեսում ենք նախապատրաստել արդեն թոշակի անցած սպաներին, որոնք զինվորների հետ աշխատելու փորձ ունեն»,-ասում է Վ.Գրիգորյանը:

Մոբիլ արբանյակային սարքավորումներն, ըստ զրուցակցիս, ԼՂՀ ՊԲ-ն պետք է ձեռք բերի, որը շատ ավելի լավ ինտերնետ կապ կապահովի: Ենթադրվում է, որ մշտական ծախսերը ևս կհոգա բանակը: Շուշիի WiFi-ի մասին տեղադրվել է նաև Google map--ում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter