HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը` կոռուպցիայի մասին

Հատված հեռուստաընկերություններին տրված հարցազրույցից -Պարոն վարչապետ, ես ցանկանում եմ ցավոտ հավերժական թեմայի մասին խոսել` կոռուպցիա։ Գիտեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն իշխանությունների գործը չէ, նաեւ հասարակությանն է, նաեւ գիտեմ, որ հասարակությունն էլ առանձնապես պատրաստ չէ այդ պայքարին։ Հիշում եմ մի միտք էիք ասել, որ եթե ազատվի մի հարկային պետի պաշտոն, հանրապետությունում կգտնվի 200 հազար հոգի, ով կցանականա աշխատել հարկայինի պետ։ Բայց այդ 200 հազար հոգու մեջ հազիվ թե գտնվի մեկը, երկուսը, ով կցանկանա գալ աշխատավարձով ծառայելու եւ ոչ թե այլ եկամուտներ ստանալու, բայց այդ չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա եւ ոչ մի բան չանի։ Հասարակությունը պետք է տեսնի այդ պայքարի արդյունքը։ - Ընդհանրապես ամենացավոտ հարցն եք դուք բարձրացնում, որովհետեւ այս բնագավառում, եթե ունենանք հաջողություններ, դա նշանակում է, որ կունենանք ավելի մեծ վստահություն մեր քաղաքացիների կողմից, մեր երկրի ապագայի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ, բարեփոխումների նկատմամբ։ Ինչպե՞ս լուծենք այս խնդիրը։ Երեք ուղղություն կա, եւ երեք ուղղությունով էլ պետք է գնանք։ Առաջին ուղղությունը այն է, որ պետք է բացահայտումներ լինեն եւ պատիժներ։ Այդ առումով դատախազությունn ավելի թափանցիկ է դարձրել իր գործունեությունը եւ կաշառակերության բոլոր դեպքերը նկարագրված է իրենց կայքէջում, թե քանի դեպք է բացահայտվել 6 ամիսների ընթացքում եւ ինչպիսի դեպքեր են եղել։ Երկրորդ ուղղությունը դա մեր օրենսդրությունն է եւ մեր օրենսդարական ակտերը, որոնք ստիպելու են, որպեսզի պետական չինովնիկը աշխատի բաց եւ թափանցիկ եւ նրա գործունեությունը վերահսկելի լինի ոչ միայն դատախազության վերահսկող մարմինների կողմից, այլ առաջին հերթին հասարակության կողմից եւ կաշառակերության բոլոր դեպքերը դառնան քննարկման առարկա եւ հասարակությունն ինքը բացահայտի այս երեւույթը։ Դրա համար մենք մշակել ենք օրենսդրական մի փաթեթ, որը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է` նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը դարձնել թափանցիկ, վերահսկելի հանրության կողմից։ Այդ օրենքը ենթադրում է, որ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձիք պետք է հրապարակային ներկայացնեն իրենց հայտարարագրերը միջազգային չափանիշներին համապատասխան, պետք է լինի էլեկտրոնային ռեգիստր` բաց, որպեսզի բոլոր քաղաքացիները հետեւեն, թե բարձրաստիճան պաշտոնատար անձիք ինչ եկամուտներ ունեն եւ նրանց հետ փոխկապակցված մարդիկ ինչ եկամուտներ ունեն եւ ստեղծվելու է մի նոր մարմին, որը իրականացնելու է մոնիթորինգը այդ հայտարարագրերի, մարմին, որտեղ պետք է ներգրավված լինեն հասարակության կողմից վստահություն վայելող անձինք եւ նրանք պետք է հետեւեն այդ հայտարարագրերին եւ իրենց հրապարակային հայտարարություններով պատասխանեն հանրությանը մտահոգող հարցերին։ Սա ավելացնելու է թափանցիկությունը նախարարների, պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դատախազների, դատավորների գործունեության հրապարակայնությունն է ավելացնելու հասարակության կողմից վերահսկելությունը եւ բնականաբար սա լուրջ զսպող օրենսդրություն է եւ տարբեր երկրներում փորձը ցույց է տալիս, որ այն տալիս է դրական արդյունք։ Եվ երրորդ ուղղությունը մեր արժեքներն են, մեր ընկալումներն են եւ հասարակության վերաբերմունքը կաշառակերությանը։ Վերջերս միջազգային կազմակերպությունները, որոնք իրականացնում են մոնիթորինգ կոռուպցիոն ռիսկերի, իրենց ուսումնասիրություններն էին հրապարակել, բայց կար մի ցավալի փաստ, որ մեր հասարակությունը ագրեսիվ չի պայքարում այդ երեւույթի դեմ։ Դա բավականին վտանգավոր երեւույթ է, որովհետեւ մենք պետք է ձեւավորենք այս երեւույթի նկատմամբ հասարակության բացասական ընկալում։ Հակառակ դեպքում, վերեւներում հնարավոր չի լինի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ` մեկին պատժես, մեկ ուրիշը զբաղեցնելու է տեղը եւ շարունակելու է նույն կերպ աշխատել, եթե չլինի հասարակության կողմից ագրեսիվ ընդվզում այդ երեւույթի դեմ։ Այս երեք ուղղությունները պետք է զուգահեռաբար իրականացվեն` առաջինը մենք մեր աշխատանքային վայրում պետք է պայքարենք, երկրորդը` օրենսդրությունը պետք է բավարար հնարավորություններ ընձեռի, որպեսզի մեր գործունեությունը լինի հրապարակային եւ վերահսկելի, երրորդը` հասարակության վերաբերմունքը այդ երեւույթի դեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter