HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 27 պաշտոնյայի նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունում նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՔԾ-ի՝ այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Նշված ժամանակահատվածում քննիչների վարույթում քննվել է 126 քրեական գործ, որոնցից 37-ը՝  փոխանցվել էր նախորդ տարվանից: Դիտարկվող ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 46 քրեական գործ՝ 86 անձի վերաբերյալ, որոնցից՝ - 16 քրեական գործը եղել է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ, - 3-ը՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, - 11-ը՝  սեփականության դեմ ուղղված, - 3-ը՝ կառավարման կարգի դեմ ուղղված, - 1-ական՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների, արդարադատության եւ  տնտեսական գործունեության դեմ ուղղված, - 2-ը՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված, - 4-ական՝ հասարարական կարգի  եւ բնակչության առողջության դեմ ուղղված: Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ  դատարան ուղարկված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 31 անձի, որոնցից 27-ը՝ պաշտոնատար: Այդ թվում` - 10 պաշտոնատար անձ մեղադրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված), - 6-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված), - 7-ը՝ կաշառք ստանալու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված), - 3-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարելու հաար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված), - 1-ը՝ տնտեսական գործունեության դեմ հանցագործություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի  215-րդ հոդված) Ավարտված քրեական գործերով պատճառված 39.722.500 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 15.421.700 դրամը կամ 48,9 տոկոսը: Հանցանքի կատարմանը նպաստող հանամանքները վերացնելու  ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր (անցյալ տարվա նույն ժամանակահատվածի՝ 6-ի փոխարեն): Վարույթում եղած քրեական գործերը` ըստ գերատեսչությունների, վերաբերել են` - ոստիկանության գործունեությանը` 11, - արդարադատության նախարարությանը` 11, (ՔԿՀ` 6, ԴԱՀԿ` 5), - պետական եկամուտների կոմիտեին` 9, - ազգային անվտանգության ծառայությանը` 3, - արտակարգ իրավիճակների նախարարությանը` 2, - բնապահպանության և պաշտպանության նախարարություններին, - ՀՀ դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և «Արմենտել» ՓԲԸ-ին` 1-ական: Դատի տրված 27 պաշտոնատար անձանցից եղել են` - ոստիկանության աշխատակիցներ` 13-ը, - քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ` 5-ը, - ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ` 3-ը, - բնապահպանության նախարարության` 2-ը, - դատական ակտերի հարկադիր կատարման, արտակարգ իրավիճակների նախարարության, պետական եկամուների կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների` 1-ական: Ըստ  զբաղեցրած պաշտոնների` 1. Ոտիկանության` - քրեական հետախուզության բաժինների օպերլիազորներ և ճանապարհային ոստիկանության տեսուչներ` 4-ական, -  հետաքննիչներ, ուղեկցող դասակի ոստիկաններ` 2-ական, - քրեական հետախուզության բաժնի պետ` 1: 2. Քրեակատարողական հիմնարկների` - քրեակատարողական հիմնարկ տեղամասի պետ` 1, - մասնագետներ` 4: 3. Բնապահպանության նախարարություն` - տեսչության պետ` 1, - տեսչության պետի տեղակալ` 1: 4. Ազգային անվտանգության ծառայության քննիչ, բաժանմունքի պետ, օպերլիազոր` -1-ական: 5. Պետական եկամուտների կոմիտեի տարածքային բաժնի պետ` 1: 6. Արտակարգ իրավիճակների նախախարության փրկարար ծառայության ջոկի հրամանատար` 1: 7. Դատական ակտերի հարկադիր հարկադիր կատարող` 1: 8. Համայնքի ղեկավար` գյուղապետ` 1: 2010թ. առաջին կիսամյակում Հատուկ քննչական ծառայությունում ստացվել է 277 դիմում, որոնցից 129-ը կցվել է քրեական գործերին, նյութերին, վարույթներին, 2-ով հարուցվել է քրեական գործ, 4-ով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 92-ն ուղարկվել է այլ մարմիններ` ըստ ընդդատության, 30-ին տրվել են պարզաբանում, 13-ը թողնվել է անհետևանք (կրկնվելու և առարկայազուրկ լինելու պատճառով), 7-ը գտնվում է ընթացքի մեջ: Ինչպես հայտնում են ՀՔԾ մամլո ծառայությունից, դիմումներ են ստացվել նաև ՀՀ նախագահի աշխատակազմից` 7-ը, Ազգային ժողովից` 3-ը, Մարդու իրավունքների պաշտպանից` 11-ը: Հսկողության վերցված հանձնարարականներին, քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին տրվել են օրենքից բխող պարզաբանումներ ու պատասխաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter