HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». պայքարի մեջ՝ կին օլիգարխները

Նոր Ընտրական օրենսգրքով հաջորդ խորհրդարանում կին պատգամավորներն ավելի շատ են լինելու, ուստի որոշ օլիգարխ կանայք արդեն իսկ պայքարի մեջ են մտել տղամարդկանց հետ, եւ ոմանք արդեն հայտարարել են, որ պատրաստ են վճարելու կրկնակի, միայն «մանդատի տեր դառնան»:

«Հրապարակի» տեղեկություններով՝ հաստատ մանդատ կունենա Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, որը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում: Ի դեպ, նա 1995-ից պատգամավոր է:

Հիշեցնենք, որ ժամանակին Վանո Սիրադեղյանն էր կարծում, որ կանայք ավելի օգտակար են երկրին եւ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Այդ պատճառով էլ նա ժամանակին ստեղծեց «Շամիրամ» կազմակերպությունը, որը մի քանի ամիս անց Աժ մտավ. «Շամիրամն» ուներ 8 պատգամավոր եւ ստացել էր ընտրողների մոտ 20 տոկոսի քվեն:

Մեկնաբանություններ (1)

SONA
ES KNOJ USHKN U MTKN IR MILLIONNERI AVELACNELN E

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter