Ավտոպատահարներից զոհվել է 3 մարդ
Հուլիսի 25-ին` ժամը 01:22-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի` Ոստիկանության ակադեմիային հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՕԼ 641 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի էլեկտրական սյանը, ինչի հետեւանքով ավտոմեքենայում զոհվել է երկու քաղաքացի: Հրշեջ-փրկարարների կողմից տեղում տարվել է հերթապահություն` մինչ գազի արտահոսքի ավարտը: Նույն օրը` ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 19 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2106» մակնիշի 36 ՏԼ 609 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 1979 թ. ծնված Կ. Խաչատրյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր` 1979 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը ստացել է աջ ազդրի կտրվածք եւ տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց: Հրշեջ-փրկարարների օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել