Մամուլի տեսություն
Երկխոսությո՞ւն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ակտիվ լոբբինգ է իրականացնում` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ երկխոսություն սկսելու ուղղությամբ: Այս մասին երեկ գրել էր «Ռեգնում» գործակալությունը: Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը երեկ չպատասխանեց թերթի հարցին` արդյոք Տեր-Պետրոսյան-Յովանովիչ շփումների ընթացքում շոշափվե՞լ է Լեւոն-Տեր Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի երկխոսության թեման:
Ոստիկանները պաշտպանում են միասեռականներին
Այն բանից հետո, երբ Երեւանի Անգլիական զբոսայգում գրանցվել են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին ու տրանսվիստիտներին ծեծելու ու ահաբեկելու դեպքեր, նրանց հավաքատեղին սկսել են վերահսկել Կենտրոնի ոստիկանության ՊՊԾ մեքենաները, եւ ոստիկանները մինչեւ ուշ գիշեր ծառայություն են իրականացնում, որպեսզի նրանց բան ասող չլինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել