HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կալանավորներին բջջային հեռախոսից էլ զրկեցին

«ՉԻ» տեղեկություններով՝ արդեն 4-րդ օրն է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մասնավորապես կալանավայրի կլոր մասնաշենքում, կալանավորները պարզապես չեն կարողանում կապ հաստատել դրսի աշխարհի հետ։ Վերջիններս ամբողջությամբ կապից զրկվել են, եւ սա, ի դեպ, պատահականություն չէ։

Բանն այն է, որ կալանավայրի ղեկավարությունը հատուկ ծրագիր է մշակել՝ խափանել բջջային կապը, այսինքն՝ պայքարել բջջային հեռախոսների դեմ, որոնց օգտագործումը կալանավայրում արգելված է։

«ՉԻ» տեղեկություններով՝ այս նպատակով կալանավայրի տարածքում տեղադրվել են սյուներ, որոնց վրա ամրացվել են հատուկ սարքավորումներ։ Տեղադրված մոտ երեսուն սարքավորումներով խլացվելու է կապը, իսկ կալանավորներն այսուհետ ստիպված են լինելու գումարով քարտեր ձեռք բերել եւ օգտվել «շենքում» տեղադրված հեռախոսներից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter