Հրդեհ` «Նոր Զովք» խանութում
Երեկ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 102 հասցեում գտնվող «Նոր Զովք» խանութում: Հրդեհը մարվել է ժամը 09:07-ին:
Հ. Սիմոնյանին պատկանող խանութում այրվել են 20 քմ. տարածք և մթերային ապրանքներ:
Հուլիսի 26-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Եղեգնաձոր քաղաքում` գերեզմանատան հարակից տարածքում այրվել է 1 հա խոտածածկ տարածք և աղբ, Երևանի Լվովյան փողոցի թիվ 9 շենքին հարակից տարածքում` 2000 քմ. խոտածածկ տարածք, Երևանի Գ. Մահարի փողոցում` «Էրեբունի» թանգարանին հարակից տարածքում` 3000 քմ. խոտածածկ տարածք և կոճղեր,
Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում` 1,5 հա խոտածածկ տարածք, Մեղրի քաղաքի «Նորաշենիկ» կոչվող սարալանջին` 4 հա խոտածածկ տարածք և թփուտներ:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարները մեկուսացրել եւ արագորեն մարել են հրդեհները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել