Նախապատրաստական ուսումնասիրություն` Թբիլիսիի Մուղնեցոց Սբ. Գևորգ եկեղեցու տարածքում
Հունիսի 26-ին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը ՀՀ մշակույթի նախարարությանը գրավոր տեղեկացրել է, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ:
Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ` նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը, և կատարվում են եկեղեցու հիմքի ինժեներաերկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:
Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման վերաբերյալ հետագա աշխատանքների քննարկման նպատակով, կողմերի փոխհամաձայնեցմամբ օգոստոսի 5-ից աշխատանքային այցով Թբիլիսի կմեկնի ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել