Նախ` գործազրկություն եւ աղքատություն, ապա` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում
Հայաստանի առավել կարեւոր հիմնախնդիրները ՀՀ քաղաքացիների պատկերացմամբ դասակարգվել են հետեւեյալ առաջնահերթությամբ` գործազրկություն, աղքատություն եւ ցածր կենսամակարդակ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում:
Համեմատաբար ավելի քիչ կարեւորություն է տրվում տնտեսական ճգնաժամին ու պատերազմի սպառնալիքին, հայ-թուրքական հարաբերություններին, գնաճին ու հարկերի ավելացմանը:
Հարցվածները որպես Հայաստանի առավել կարեւոր հիմնախնդիրներ նշել են նաեւ արտագաղթը, կրթության որակը, ցածր թոշակներն ու նպաստը, նախագահի եւ կառավարության վատ աշխատանքը, սխալ արտաքին քաղաքականությունը, անօրինականություններն ու երկրի անկայուն վիճակը:
Հարցումն անցկացրել է Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` կառավարության պատվերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել