Երկու տասնյակ հայկական գերեզմանաքարեր են կոտրել (ֆոտոռեպորտաժ)
Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի «Լույս» հայկական մշակութային կենտրոնի տվյալներով` Նովոռոսիյսկի 3 գերեզմանատներում հուլիսի 24-ի գիշերը կոտրել են ընդհանուր առմամբ 40 գերեզմանաքար:
Կաբախախայի գերեզմանատանը կոտրել են 24 գերեզմանաքար, որոնց մեծամասնությանը հայկական է:
Մֆոդիեսկի ու Կենտրոնական գերեզմանատանը կոտրել են 16 գերեզմանաքար` հիմնականում ռուսական: Հանցագործները ազգայնամոլական կամ կրոնական բովանդակությամբ որեւէ գրություն չեն թողել:
Տեղի իրավապահ մարմինները չեն կողմնորոշվում` ինչ որակում տալ հանցագործությանը` վանդալի՞զմ, թե՞ խուլիգանություն:
Տեղեկությունները եւ լուսանկարները` Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել