HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության և սպանության փորձի 2-ական դեպք` մեկ ամսում

Մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպքն էլ չի բացահայտվել Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունիսի 27-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են: 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 12 դեպքից բացահայտվել է 9-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրված սպանության փորձի 3 դեպքերը նույնպես բացահայտվել են: 2010 թ. հունիսի 27-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք, որոնք չեն բացահայտվել: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 608 դեպք, բացահայտվել է 577-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 13 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 12 դեպք, բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպք, բացահայտվել է 3-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 611 դեպքից բացահայտվել է 549-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 23 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 12 դեպք, որոնք բացահայտվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter