HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ ամսում ապօրինի ծառահատման 5 դեպք` նախորդ տարվա 23-ի փոխարեն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունիսի 27-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է դրամանենգության 42 դեպք, բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է ապօրինի ծառահատման 5 դեպք, բացահայտվել է 3-ը: Որսագողության 1 դեպքը բացահայտվել է: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է դրամանենգության 65 դեպք, բացահայտվել է 5-ը: Արձանագրված ապօրինի ծառահատման 23 դեպքից բացահայտվել է 13-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Որսագողության 2 դեպքերը բացահայտվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter