HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Երիտասարդները ընդվզում են շինարարությունների դեմ

Իսկ ճարտարապետների միությանը ո՞վ է լսում Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ Ալեքսանդր Թամանյանի թանգարանի տնօրեն Ալեքսնադր Թամանյանը խոսեցին մի շարք շինարարությունների դեմ ընդվզումների մասին: Ա. Թամանյանը նշեց, որ երիտասարդ ակտիվիստների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ժամանակավորապես կանխել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդումը: Մ. Մինասյանը նշում է, որ պետք է համախմբվել եւ պահանջել այս խնդրի վերջնական լուծումը. քանի դեռ խնդիրը լուծված չէ, ամառային կինոթատրոնը վտանգի տակ է: Ճարտարապետների միությունը դեռ մտածում է, թե խնդրի դատական կարգավորման դեպում ինքը կմիանա՞, թե՞ ոչ: «Անընդհատ պետության հետ կռիվ չես կարող անել, մենք գժտված հարեւաններ չենք»,- ասում է Մինասյանը` նշելով, որ կինոթատրոնները քիչ են. եթե այդ ամառային դահլիճը օգտագործեին, ապա «Ոսկե ծիրան» կինաթառատոնի ժամանակ ավելի շատ մարդիկ հնարավորություն կունենային  ֆիլմեր նայելու, չէ՞ որ կինոփառատոնը կազմակերպվում է հասարակության համար, մինչդեռ քչերն են մասնակցում: Մաշտոցի եւ Սարյանի փողոցների միջեւ` «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ, եւս նախատեսվում է շինարարություն: Երիտասարդ ակտիվիստները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում` փորձելով կանխել շինարարությունը: Մ. Մինասյանը նշեց, որ այդ հատվածում 7 կամ 9-հարկանի հյուրանոց կառուցել չի կարելի: «Բայց այս դեպքում քաղաքապետն ասում է` խնդրեմ, տեղ չկա, մենք չենք անի: Ես զարմանում եմ նրանց վրա, ովքեր այդ էսքիզային նախագիծը ներկայացրել են»,- ասում է Մ Մինասյանը: Նա նշում է, որ այդտեղ հակասանիտարական վիճակ է, բայց դա կարելի է վերացնել բարեկարգելով, կառուցելով մեկ կամ երկու սրճարան, պահպանելով կանաչ տարածքները: Ճարտարապետների միությանը չեն լսում Ալեքսանդր Թամանյանը խոստովանում է, որ ինքը Թամանյանի հատակագծից շեղումներ նկատելիս երբեւէ չի դիմել որեւէ պետական մարմնի, քանի որ հույս չի ունեցել, թե որեւէ բան կփոխվի` աչքի առաջ ունենալով հորաքրոջ` Գայանե Թամանյանի պայքարը: Մինասյանը հավաստիացնում է, որ իրենց միությունը ամեն հարցի վերաբերյալ հայտնում է կարծիք, իրենք միշտ հակամարտության մեջ են գտնվում, բայց իրենք հասարակական կազմակերպության շարքերում են, իսկ նախկինում ավելի բարձր դիրք ունեին: «Չեն լսում մի կազմակերպության, որը պրոֆեսիոնալ է: Ափսոս, կգա ժամանակ, երեւի կլսեն: Երբեմն որեւիցե շատ բարձրաստիճան անձի ասվածը ավելի կարեւոր է լինում, քան թե քաղաքի շահերը»,- ասում է Մ. Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter