
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի դիտարկմամբ` եթե վերցնենք 10 շենք, ապա դրանցից 8-ն արդեն աղավաղված է, իսկ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Թամանյանը նրա տեսակետը խիստ լավատեսական է համարում:
Հայաստանում օգոստոսի 7-ին նշվում է շինարարի օրը: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ասում է, որ այսօր շինարարության որակը մեծ մասամբ բավարարում է ներկայիս պահանջներին, նախ արդեն չունենք հավաքովի երկաթ-բետոնով արված կոնստրուկցիաները: «Կան շատ բարեխիղճ շինարարներ, եւ կան շատ անփույթ շինարարներ, որոնց պետք է զրկել լիցենզիայից: Ընդհանուր առմամբ` շինարարությունը լավ է»,- ասում է Մ. Մինասյանը:
Ալեքսանդր Թամանյանը նշում է, որ մեր արձանները ոչ քարից են, ոչ էլ ձուլված են, այլ բաղկացած են բրոնզե թերթերից` հավաքված պողպատե կմախքի վրա: «Երեւանի` այդ ձեւով ստեղծված արձանները կատաստրոֆիկ վիճակում են, այդ թվում` նաեւ Դավիթը»,- այս մասին Ալ. Թամանյանին ասել էր ծանոթ դրվագողներից մեկը: Կարիք կա ռեստավրացիայի, որը ծախսատար է, եւ հայտնի չէ, թե երբ կլինի:
«Էդ էլիտար շենքերը բացարձակապես էլիտար չեն, նրանց տեղն է էլիտար: Առանց սոցիալական տների` ահավոր բան կլինի. բացառվում է` պետությունը լավ ապագա ունենա, եթե այն սոցիալական ուղղվածություն չունի»,- ասում է Մ. Մինասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել