Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը կրկին անգամ ընդգծել է, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ է քաշել Կազանում:
Անդրադարձ է կատարվել նաեւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել