Բողոքի ակցիա` ՎՏԲ բանկի դիմաց
Չորեքշաբթի` հուլիսի 28-ին, ժամը 13:00-14:00 Թեղուտի պաշտապնության խումբը կանցկացնի բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց (հասցե` Նալբանդյան 46, մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի հարևանությամբ):
Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. $ վարկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:
Հիշեցնենք, որ մինչև օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումն առ այսօր ձգձգվում է ֆինանսական ճգնաժամի և մեր խմբի գործադրած ջանքերի շնորհիվ:
Չնայած Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի օրինականությունը վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում` ՎՏԲ-ն պատրաստակամություն է հայտնել ACP-ին հատկացնել նաև վարկի մնացած մասը, եթե հանքարդյունաբերական նախագիծը համապատասխանեցվի բանկի մշակած բնապահպանական չափորոշիչներին:
Մենք պահանջում ենք ՎՏԲ-ից.
-կասեցնելԹեղուտի հակաէկոլոգիական և անօրինական ծրագրի ֆինանսավորումը,
-հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները և դրանք մշակողների անունները,
-վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել և ի կատար ածել հաշվետվության և թափանցիկության սկզբունքները: Պահանջում ենք հստակ պատասխան էկոլոգիական և իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին:
Խումբը շարունակելու է իր անզիջում պայքարը: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է և հաջորդ քայլը քաղաքացիական անհնազանդությունն է:
Միացե'ք ցույցին
Թեղուտի պաշտպանության խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել